«Արցախի հուշեր ապագայի համար» գրքի շնորհանդես


    Օգոստոսի 2-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ իրանահայ բժիշկ-օրթոպետ-վիրաբույժ Վաhիկ Ռաթևոսյանի «Արցախի հուշեր ապագայի համար» գրքի շնորհանդեսը։ Գիրքը կարևոր մի օղակ է արցախյան ազատագրական պայքարը անաչառ շարադրած հրատարակությունների շարքում։ Հեղինակը գրքում ներկայացրել է արցախահայության կենցաղի, ապրելակերպի, սովորույթների հետ կապված հետաքրքիր դրվագներ և մեր ժամանակների դժվար տարիների՝ հաճախ մեզ անծանոթ շատ եղելություններ։ Միջոցառումը սկսվեց հեղինակի եղբոր՝ քահանա Տեր-Մեսրոպ Ռաթևոսյանի օրհնությամբ։ Ներկաներին ողջունեցին ցերեկոյի հանդիսավար, թարգմանչուհի, հեղինակի դուստր Սոսե Ռաթևոսյանը, պատմաբան Գևորգ Յազըճյանը, բանասեր, լրագրող, «Արցախի հուշեր ապագայի համար» գրքի խմբագիր Հասմիկ Գուլակյանը։ Երաժշտական կատարումներով և շնորհավորանքի խոսքերով հանդես եկան թուրքագետ, երաժիշտ Տիրան Լոկմագյոզյանը և երգիչ Նարբեկ Չոլակյանը։ Ներկաներն ունկնդրեցին Հովհ.Թումանյանի և Պ.Սևակի ստեղծագործություններից՝ դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են