«Ծիծեռնակները վերադարձել են»


    «Ու այդպես էլ գլխի չընկավ Տաթև Մաղաքյանը, թե ինչու մի պատահական օր, մեկեն գրիչ վերցրեց, ու տողերը կարծես իրենք իրենց սկսեցին հոսել սպիտակ թղթի վրայով: Պատահում է և այսպես, որովհետև ոչ մեկին տրված չէ իմանալ, թե երբ է արարելու իսկական ժամանակը»:
Գայանե Աթանեսյան
Բանասիրական գիտությունների թեկնածու
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ:
Հուլիսի 26-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ մոսկվայաբնակ գրող Տաթև Մաղաքյանի «Ծիծեռնակները վերադարձել են» գրքի շնորհանդեսը: Ներկաներին ողջունեցին ցերեկոյի հանդիսավարը՝ երգչուհի Սիրանույշ Եղիազարյանը, ՀՀ վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջյանը, գրող Աբգար Ափինյանը և այլք: Ցերեկոյի ընթացքում հնչեցին հատվածներ «Ծիծեռնակները վերադարձել են» գրքից:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են