«Օլգա Թումանյան 1871-1971» գրքի շնորհանդեսը


    Հուլիսի 12-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում Հովհաննես Թումանյանի թոռնուհու՝ բանասիրական գիտությունների դոկտոր, թումանյանագետ Իրմա Սաֆրազբեկյանի հետ և նրա «Օլգա Թումանյան 1871-1971» գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Արտաշես Մարտիրոսյանը, ՀՀ հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը և այլք: Երեկոյի հանդիսավարն էր դերասանուհի Գայանե Սամվելյանը: Հանդիսությունն ամփոփեց հեղինակը՝ Իրմա Սաֆրազբեկյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են