«Արմենը» ժողովածուի շնորհանդես


    Հունիսի 15-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ 2014թ. հունվարի 20-ին արցախա-ադրբեջանական հակամարտ գծում՝ հյուսիսարևելյան (Ջրաբերդ) հատվածում, արիաբար զոհված Արմեն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված «Արմենը» ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառումն աղոթքով և օրհնությամբ մեկնարկեց Երևանի Ավան համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանը: Հերոսի սխրանքների մասին խոսեցին ազգային հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը), զորամասի նախկին հրամանատար Էդվարդ Ասրյանը, գրքի խմբագիրներից լրագրող Գագիկ Ավետիսյանը, ռադիոլրագրող, հրապարակախոս, «Ապրելու բանաձև» ժողովածուների հեղինակ, արցախյան պատերազմում զոհված Աշոտ Չախոյանի մայրը ՝ Գոհար Մարտիկյանը և այլք: Ներկաներն ունկնդրեցին Արմեն Հովհաննիսյանին նվիրված բանաստեղծություններ՝ դերասանուհի, հանդիսավար Գայանե Սամվելյանի և Թելման Գրիգորյանի ընթերցմամբ: Երաժշտական կատարումներով հանդես եկան Արման Խաչատրյանը և Գայանե Ավդալյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են