«Անկախության այբուբեն» մանկական մանրանկարչական ցուցահանդես


    Մայիսի 23-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում՝ «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, տեղի ունեցավ «Անկախության այբուբեն» մանկական մանրանկարչական գունավորման ցուցահանդեսային շարքը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին: Մանկական ցուցահանդեսի հյուրերն էին «Տունտունիկ» մանկապատանեկան զարգացման կենտրոնի սաները: Միջոցառման բացումը սկսվեց տերունական աղոթքով: Այնուհետև հանդես եկավ «Հայոց Այբուբեն» նախագծի ղեկավար Տաթև Սուքիասյանը: Ներկաներին ողջունեցին ՀՄԿ հիմնադրամի տնօրեն Արմեն Օհանյանը, «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը: Կենտրոնի նպատակն է երեխաներին ավելի հասանելի դարձնել հայկական մանրանկարչությունն ու նրանց ժամանցը վերածել նաև ուսուցման: Ցերեկույթի ընթացքում երեխաները հանդես եկան երաժշտական և պարային կատարումներով: Ցուցահանդեսի ավարտին երեխաներին մասնակցության համար հանձնվեցին շնորհակալագրեր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են