Հանդիպում ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի հետ


    Մայիսի 18-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի հետ: Բացման խոսքով հանդես եկավ կինոգետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանը: Հյուրերին ողջունեցին արվեստաբաններ Սյուզաննա Փիլոսյանը և Սեյրանուշ Մանուկյանը, ռեժիսոր Ջուլիետ Կաժոյանը, նկարիչ, բանաստեղծ Արևշատ Ավագյանը, Ռոբերտ Էլիբեկյանին նվիրված ֆիլմի ռեժիսոր Անահիտ Թադևոսյանը, «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Ներկաները ունկնդրեցին հատվածներ «Էլիբեկյան Ռոբերտ» գրքից՝ դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ, դիտեցին տեսաֆիլմ՝ նվիրված Ռոբերտ Էլիբեկյանին: Երաժշտական կատարումներով հանդես եկան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Լիաննա Օհանջանյանը և Ելենա Երևանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են