<<Երևանյան ամառ 2014>>


   Հուլիսի 11-ին, Խորենացի 47 հասցեում Երևանի քաղաքապետարանը <<Երևանյան ամառ 2014>> ծրագրի շրջանակներում կազմակերպել էր բակային ճամբար: Բակում աշխույժ իրարանցում էր, բարձրաձայն հնչում էր զվարթ երաժշտությունը: Ճամբարի խաղերին մասնակից էին դարձել թե՛ երեխաները և թե՛ նրանց ծնողները: Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը այս անգամ ևս անմասն չմնաց: Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի գրադարանավարներ Մարինե Ղազարյանի և Սիրանույշ Կարապետյանի կողմից կազմակերպվեցին <<Հանելուկախաղ>>, <<Անունդ ի՞նչ է>> և <<Համրախաղ>> հայ ժողովրդական խաղերը:


Հեղինակային իրավունքները պաշտպանված © են