«Մայիսյան հաղթանակներ» խաղ-մրցույթի եզրափակիչ փուլ


    Մայիսի 17-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Մայիսյան եռատոն» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ «Մայիսյան հաղթանակներ» խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը՝ նվիրված Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակներին: Խաղ-մրցույթին մասնակցեցին թիվ 15գ/մ-ի «Սարդարապատ», թիվ 36գ/մ-ի «Բաշ-Ապարան», Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոցի «Վերածնունդ», Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի «Մոնթեի հետնորդներ», թիվ 21գ/մ-ի «Վահագն», թիվ 28գ/մ-ի «Հայաստան», թիվ 27գ/մ-ի «Վիկտորիա» և ԿԳ-ի մանկական գրականության բաժնի «Դրո» թիմերը: Չնայած մասնակիցների թեժ պայքարին` խաղն ընթանում էր ջերմ մթնոլորտում: Արդյունքում հաղթող ճանաչվեց թիվ 21գ/մ-ի «Վահագն» թիմը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են