«Մայիսյան հաղթանակներ» խաղ-մրցույթի երկրորդ փուլ


    Մայիսի 16-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Մայիսյան եռատոն» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ «Մայիսյան հաղթանակներ» խաղ-մրցույթի երկրորդ փուլը՝ նվիրված Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակներին: Մրցույթի նպատակն է ընթերցողներին ծանոթացնել հայ ժողովրդի պատմության, մայիսյան հաղթանակների, հերոսական անցյալի և դրանց հետ առնչվող հիշարժան փաստերի, հերոսամարտերի և կարևորագույն դեմքերի հետ: Խաղ-մրցույթի երկրորդ փուլին մասնակցեցին թիվ 15գ/մ-ի «Սարդարապատ», թիվ 29գ/մ-ի «Գևորգ Վարդանյան», թիվ 36գ/մ-ի «Բաշ-Ապարան», Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոցի «Վերածնունդ» և Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի «Մոնթեի հետնորդներ» թիմերը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են