«Մայիսյան հաղթանակներ» խաղ-մրցույթի առաջին փուլ


    Մայիսի 15-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Մայիսյան եռատոն» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ «Մայիսյան հաղթանակներ» խաղ-մրցույթի առաջին փուլը՝ նվիրված Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակներին: Մրցույթի նպատակն է ընթերցողներին ծանոթացնել հայ ժողովրդի պատմության, մայիսյան հաղթանակների, հերոսական անցյալի և դրանց հետ առնչվող հիշարժան փաստերի, հերոսամարտերի և կարևորագույն դեմքերի հետ: Խաղ-մրցույթի առաջին փուլին մասնակցեցին Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնի «Հավերժական կտակ», թիվ 21գ/մ-ի «Վահագն», թիվ 28գ/մ-ի «Հայաստան», թիվ 27գ/մ-ի «Վիկտորիա» և ԿԳ-ի մանկական գրականության բաժնի «Դրո» թիմերը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են