«Մեր Հրաչօն, Հրաչյա Մաթևոսյան» գրքի շնորհանդես


    Մայիսի 12-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում՝ Հայաստանի գրողների միության հետ համատեղ, տեղի ունեցավ «Մեր Հրաչօն, Հրաչյա Մաթևոսյան» գրքի շնորհանդեսը՝ նվիրված արձակագիր, հրապարակախոս, լրագրող Հրաչյա Մաթևոսյանին: Այս գիրքը Մաթևոսյան ընտանիքի և Հրաչոյի մտերիմների, ընկերների հիշատակի խոսքն է,որի էջերում վերակենդանանում են Հրաչոյի կյանքի բազմաթիվ դրվագներ: Բացման խոսքով հանդես եկավ Գայանե Սամվելյանը: Հանդիպմանը ներկա էին գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աելիտա Դոլուխանյանը, բանախոս- պատմաբան, հասարակական գործիչ Գևորգ Յազըճյանը, գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ,բանասիրական գիտությունների դոկտոր Պետրոս Դեմիրճյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Միրզոյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Գաբրիելյանը, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը, օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը, գրող, թարգմանիչ, հրատարակիչ Վաչագան Սարգսյանը, արձակագիրներ Ալիս Հովհաննիսյանը և Հովիկ Վարդումյանը,Հրաչոյի թոռնուհին՝ Մանե Մաթևոսյանը։ Երաժշտական կատարումներով հանդես եկան Արսեն Համբարյանը, Դավիթ Ամալյանը և Մկրտիչ Մկրտչյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են