Հանդիպում գրող Սուրամ Անդրանիկի հետ և նրա գրքերի շնորհանդեսը


    Ապրիլի 26-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Մշակույթի հայկական ֆոնդի» հետ համատեղ, տեղի ունեցավ հանդիպում գրող Սուրամ Անդրանիկի (Ալբերտ Անդրանիկի Հովհաննիսյան) հետ և նրա գրքերի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ «Մշակույթի հայկական ֆոնդի» նախագահ Արևշատ Ավագյանը: Հեղինակին ողջունեցին բանախոս Ռոմա Դալլաքյանը, «Մշակույթի հայկական ֆոնդի» անդամներ Գոհար Պետրոսյանը, Արմենակ Ղազինյանը, Հրանտ Վաղարշյանը, Ջուլիետա Գալստյանը, Ռազմիկ Գալստյանը, Մամիկոն Հովհաննիսյանը, Աիդա Ավդալյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Ներկաներն ունկնդրեցին Սուրամ Անդրանիկի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանի կատարմամբ: Դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանն ընթերցեց գրողի բանաստեղծություններից։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են