Ընթերցանության մարաթոն


    Ապրիլի 13-ին, «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի «Ամերիկյան կենտրոն» բաժնում տեղի ունեցավ ընթերցանության մարաթոն: Մասնակիցներն ընթերցեցին «Անտարես» հրատարակչության կողմից օրերս հրատարակված ամերիկացի գրող Մադլեն Լենգլի «Ժամանակի ﬕ փոքրիկ ծալ» վիպակը: Գրքի տպագրությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Միջոցառման բացումը մեկնարկեց լրագրող ՀՊՄՀ-ի Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը: Հաջորդիվ ընթերցանությանը միացան ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, ՀՀ մշակույթի փոխնախարարներ Արև Սամուելյանը, Ներսես Տեր-Վարդանյանը և Արթուր Պողոսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսության պետ Սերգո Երիցյանը, ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներ, գրականության և արվեստի նշանավոր գործիչներ: Գյումրիի, Վանաձորի, Կապանի և Չարենցավանի ամերիկյան անկյունները տեսակամուրջի միջոցով մասնակցում և հետևում էին մարաթոնին, որը շարունակվեց ողջ օրվա ընթացքում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են