Սոս Ազիզյանի «Հիշողություններ, երգիծանք և հումոր» գրքի շնորհանդես


    Ապրիլի 11-ին, «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ երգիծաբան Սոս Ազիզյանի «Հիշողություններ, երգիծանք և հումոր» գրքի շնորհանդեսը: Գիրքը հեղինակի վերջին տասնհինգ տարիների գրած մանրապատումների հանրագումարն է: Իր ընկերներին ու մտերիմներին դարձնելով երգիծական ժանրի հերոսներ՝ ներկայացնում է նրանց բարոյական ու արժանապատիվ կերպարը: Ներկաներին ողջունեցին գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, երգիծաբան Հորիզոնը, գրքի հովանավոր, ազատամարտիկ Սպարտակ Մաթևոսյանը, երգիծաբան Գուրգեն Բալայանը: Երաժշտական կատարումով հանդես եկավ գուսան Հայկազունը: Ասմունքով և դաշնամուրային կատարմամբ ելույթ ունեցան Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցի սաները: Միջոցառման հանդիսավարն էր դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են