Լիա Ասատրյան`«Կյանքը ու ես»


    Ապրիլի 6-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ երիտասարդ բանաստեղծ Լիա Ասատրյանի առաջին՝ «Կյանքը ու ես» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն ներառում է 2007-2017թթ. ընթացքում գրված հայերեն և անգլերեն բանաստեղծություններ, բաղկացած է «Երկու բարդի և այլ բանաստեղծություններ», «Սևակին», «Քեզնից հետո՝ միշտ քեզ հետ», «Հեռացում և դարձ», “The Night Has Never Seen The Day”, “Be Still, My Heart” շարքերից: Բացման և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ բանաստեղծ, ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կորյուն Առաքելյանը: «Կյանքը ու ես» ժողովածուից կարդացին բանաստեղծություններ դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը և միջոցառման մյուս մասնակիցները: Լիա Ասատրյանը շնորհակալություն հայտնեց ցերեկույթի մասնակիցներին, նշելով, որ գիրքը նվիրվել է պապիկի՝ գրականագետ Սերգեյ Սարինյանի հիշատակին

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են