«Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում»


    Ապրիլի 4-ին «Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը հյուրընկալել էր ֆրանսիացի ժամանակակից գրողներ՝ Վալերի Բյուգոյին, Մարիոն Սիգոյին և Ստեֆանի Բինոյին՝ Փարիզի «Չոպանյան ինստիտուտի» և ֆրանսիական «SIGEST» հրատարակչության տնօրեն՝ Վարուժան Սիրապյանի ուղեկցությամբ: Հյուրերը շրջայց կատարեցին գրադարանում, ծանոթացան բաժիններում իրականացվող աշխատանքներին: ԿԳ-ի Մանկական գրականության բաժնում նրանց ողջունեց արձակագիր, բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը: Այնուհետև ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում հայ ընթերցասեր հասարակայնության հետ: Ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են