Խաղ–մրցույթ


    Ապրիլի 3-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի Ֆրանկոֆոնիայի կենտրոն բաժինը «Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպել էր խաղ –մրցույթ՝ «Ֆրանկոֆոն երկրների մշակույթ» թեմայով: Խաղ–մրցույթին մասնակցում էին Երևանի թիվ 48, 56, 78 և 175 դպրոցների բարձր դասարանի աշակերտներ: Թեժ մրցակցության արդյունքում հաղթող ճանաչվեց թիվ 175 դպրոցի թիմը: Մասնակից թիմերին հանձնվեցին հավաստագրեր, իսկ հաղթող թիմը արժանացավ պատվոգրի և մրցանակի:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են