Մարիետա Սահակյանի «Ատամհատիկ» գրքի շնորհանդես


    Մարտի 27-ին «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ մանկագիր Մարիետա Սահակյանի «Ատամհատիկ» գրքի շնորհանդեսը: Հեղինակին ողջունեցին մանկագիր Սաթենիկ Ղազարյանը, «Եթեր» թերթի խմբագիր Գայանե Ենգոյանը, «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի թատերական ակումբի ղեկավար , դերասանուհի Մարգարիտա Շահվալադյանը: Սիրելի բանաստեղծուհուն իրենց ասմունքով, ողջունեցին Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցի աշակերտները: Երաժշտական կատարումներով հանդես եկան Աջափնյակի գեղագիտական կենտրոնի «Մարջան» երգչախմբի սաները, այնուհետև «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի թատերական ակումբի երեխաները ներկայացրեցին բեմականացում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են