Մյուզիքլ ՝ «Կատուն, որն ուզում էր դառնալ կոմպոզիտոր»


    Մարտի 26-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակում ներկայացվեց կոմպոզիտոր Կարինե Գալյանի բեմադրած «Կատուն, որն ուզում էր դառնալ կոմպոզիտոր» մյուզիքլը՝ ըստ բանաստեղծ, արձակագիր, երաժիշտ, մանկավարժ, լրագրող Արա Ալոյանի համանուն հեքիաթի: Երաժշտական-բեմական ստեղծագործության մասնակիցներն էին «ՕԿԻ ԴՈԿԻ» մանկապարտեզի «Երգի թատրոնի» սաները: Միջոցառման մասնակիցներին ողջունեցին բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանը, բանաստեղծ, մանկագիր Սաթենիկ Ղազարյանը և գրող Մարիետա Սահակյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են