Կլոր սեղան


    2018թ. մարտի 20-ին «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ- ում տեղ ունեցավ «21- րդ դարի գրադարանները և զարգացման հեռանկարները» թեմայով կլոր սեղան: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը և Երևանի քաղաքապետարանի Մշակույթի վարչության գլխավոր մասնագետ Ռիտա Մայիլյանը: Զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրենի պաշտոնակատար Կարապետ Մինասյանը, Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի առաջատար մասնագետ Աննա Հովհաննիսյանը, «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը և նույն բաժնի գրադարանավար Անգին Ավոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը և Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի Ամերիկյան կենտրոն բաժնի վարիչ Նելլի Խաչատրյանը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանի գլխավոր գրադարանավար Մանե Խաչատրյանը, Հայաստանի ազգային գրադարանի գիտական քարտուղար Անի Արղությանը, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի խմբագիր Գայանե Կարապետյանը, #ARLOOPA ընկերության նախագծերի ղեկավար Արմինե Ղազարյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիին : ՈՒղիղ միացմամբ ելույթ ունեցավ ՌԴ Սանկտ-Պետերբուրգի Վլ. Մայակովսկու անվան քաղաքային կենտրոնական հանրային գրադարանի առաջատար մեթոդիստ Աննա Սնետկովան: Վերջում կլոր սեղանի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ, նշելով որ Հայաստանի խոշոր գրադարանները և մասնակիցներն այսուհետ պատրաստակամ են փոխանցելու միմյանց իրենց լավագույն աշխատանքային ձևերն ու մեթոդները, հայտնում են համագործակցության պատրաստակամություն՝ թվայնացված բազաները բաց և հասանելի դարձնելով հանրային բոլոր գրադարանների ընթերցողների համար, պարբերաբար կազմակերպելով առաջավոր փորձի փոխանակման դասընթացներ, վարպետաց դասեր, փոխայցելություններ և այլն:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են