Կրթամշակութային համագործակցություն


    Փետրվարի 23-ին «Կրթամշակութային համագործակցություն» ծրագրի շրջանակում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում կազմակերպել էր հանդիպում #ARLOOPA ընկերության հետ: Իսահակյան գրադարանի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի աշխատակից Անգին Ավոյանը ուսանողներին ներկայացրեց գրադարանում իրականացվող աշխատանքների և ծրագրերի, կազմակերպվող դասընթացների, գործող ակումբների, միջմշակութային և կրթամշակութային համագործակցությունների մասին, ավելացնելով, որ գրադարանը համագործակցում է նաև ARLOOPA ընկերության հետ՝ համատեղ իրականացնելով մի շարք ծրագրեր: Այնուհետև #ARLOOPA ընկերության նախագծերի ղեկավար Արմինե Ղազարյանը մանրամասն ներկայացրեց, որ ARLOOPA-ն հայկական «Այ Իքս-Թեք» ընկերության ստարտափն է, որը ստեղծվել է 2014թ.-ին: Այն զբաղվում է լրացված իրականության /Augmented Reality/ և վիրտուալ իրականության /Virtual Reality/ տեխնոլոգիաների վրա հիմնված հավելվածների և խաղերի ստեղծմամբ, որոնք արդեն իսկ կիրառվել են մի շարք ոլորտներում՝ կրթություն, մշակույթ, տեքստիլ, տպագրություն, արվեստ և այլն և որոնց շնորհիվ հնարավոր է ճամփորդել ժամանակի և տարածության մեջ: Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան փորձարկել ARLOOPA հավելվածը,ներբեռնել իրենց հեռախոսներում և նկարվել վիրտուալ կերպարների հետ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են