Շրջայց գրադարան


    Փետրվարի 20-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Իսահակյան գրադարանում հյուրընկալվեցին Երևանի թիվ 9 մանկապարտեզի ավագ խմբի երեխաները՝ դաստիարակ Վարդուհի Գրիգորյանի ուղեկցությամբ: Երեխաները շրջեցին գրադարանում, ծանոթացան օգտվելու կանոններին, իրականացվող աշխատանքներին: Այնուհետև ԿԳ-ի «Մանկական գրականության բաժնում» երեխաները ունկնդրեցին Նունե Սարգսյանի «Քաչալ Ոզնին» հեքիաթը, խաղացին հայկական ժողովրդական խաղեր՝ «Հանելուկախաղ» և «Համրախաղ»: Շրջայցի ավարտին, գիրք նվիրելու օրվա արթիվ երեխաները նվիրեցին, ինչպես նաև ստացան գրքեր: Անմոռանալի օր անցկացնելուց հետո փոքրիկները հեռացան գրադարանից՝ կրկին վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են