Գրադարանը նվիրում է


    2008թ-ից, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ, փետրվարի 19-ը՝ հայ Մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, ընդունվել է որպես գիրք նվիրելու օր: Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում այդ տոնը գեղեցիկ ավանդույթի է վերածվել: Ամեն տարի գրադարանն այդ օրը անակնկալ է մատուցում իր ընթերցողներին և այցելուներին: Այս տարի նույնպես, «Գրադարանը նվիրում է» ծրագրի շրջանակներում,գրադարանը դասական գրականությունից մինչև ժամանակակից գրականության նմուշներ, սիրով նվիրեց իր ընթերցողներին և այցելուներին: Նրանք իրենց նախընտրած գրքերը վերցնելով՝ գոհունակությամբ հեռացան գրադարանից: Գրադարանի դահլիճում տնօրեն ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը «Գրադարանի բարեկամ » ծրագրի շրջանակում գրադարանի գրքային ֆոնդի համալրման գործում ունեցած ավանդի համար շնորհակալագրեր հանձնեց մի շարք նվիրատուների: Ողջ օրվա ընթացքում գրադարանի տեսասրահում ցուցադրվեցին Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված տեսանյութեր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են