Միջմշակութային ծրագիր


    Փետրվարի 13-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը հյուրընկալել էր ՀՀ- ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աշխատակիցներին ՝ Մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի գլխավորությամբ: «Միջմշակութային ծրագրի» շրջանակում քննարկվեցին երկկողմանի համագործակցության հետագա ծրագրերը, որոշվեց ստեղծել «Իրանական կենտրոն»՝ իրանական գրականության և մշակույթի լուսաբանման համար: Այնուհետև դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան կողմից կազմակերպված պարսկերեն լեզվի ուսուցման անվճար դասընթացին հայտագրված մասնակիցների և դեսպանատան Մշակույթի կենտրոնի աշխատակից Օվսաննա Բաղումյանի հետ, ով կվարի դասընթացը:
Դասընթացը տեղի կունենան «Ավ. Իսահակյանի ԿԳ» ՀՈԱԿ-ի Լ.Մոտալովայի անվան թիվ 33 գ\մ գործող Ասիական կենտրոնում:
Հասցե՝ Կիևյան 1,3 , հեռ՝. 010-27-08-31, 010-27-60-39

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են