Հանդիպում բանաստեղծուհի Գյուլնարա Իվանյանի հետ


    Փետրվարի 8-ին Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում «Մշակույթի հայկական ֆոնդը» կազմակերպել էր «Ազգատոհմերի մշակույթը» խորագրով հերթական հանդիպումը: Հանդիպման հյուրն էր բանաստեղծուհի Գյուլնարա Իվանյանը: Ներկաներն ունկնդրեցին բանաստեղծուհու ստեղծագործությունները՝ հեղինակի ընթերցմամբ, որը զուգակցվեց երաժշտական կատարումներով: Դահլիճում ցուցադրվում էր նկարիչ Կարեն Իվանյանի աշխատանքները: Ողջույնի խոսքով հանդես եկան մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը, գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը, երաժիշտ, մանկավարժ, բանաստեղծ, գրող Գագիկ Վարդանյանը և այլոք:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են