Շրջայց գրադարան


    Դեկտեմբերի 7-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները իրենց դասղեկ՝ Վանուհի Եղիշյանի ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ շրջեցին գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: «Ամերիկյան կենտրոն» բաժնում նրանց ներկայացվեց նորագույն տեխնիկայի եռաչափ տպիչը և գրիչը: Նրանք մեծ ոգևորությամբ պատրաստեցին զանազան առարկաներ այդ նյութերով: Այնուհետև մանկական բաժնում դիտեցին ռեժիսոր Ստեփան Անդրանիկյանի «Պինգվին Վինը» մուլտֆիլմը և խաղացին համանուն խաչբառը: Անմոռանալի օր անցկացնելուց հետո աշակերտները մեծ դժվարությամբ հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են