Երեկո՝ նվիրված «Առաջին սիրո երգը» ֆիլմի 60-ամյակին


    Դեկտեմբերի 5-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրական-երաժշտական երեկո՝ նվիրված «Առաջին սիրո երգը» ֆիլմի 60-ամյակին: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին հատվածներ ֆիլմից և օպերային երգիչ ,լիրիկա-դրամատիկական տենոր Ռուսաստանի վաստակավոր արտիստ Սերգեյ Դավիդյանի անձնական արխիվից: Այնուհետև հանդիսատեսը ունկնդրեց «Առաջին սիրո երգը» ֆիլմի երգերի դաշնամուրային կատարումները՝ Վազգեն Տեր- Հարությունյանի մատուցմամբ: Երեկոյի հանդիսավարն էր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի աշխատակցուհի Անժելա Շողերյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են