Սուրեն Հայրապետյանի գրքի շնորհանդես


    «Բնության անսպառ գաղտնիքներից գոնե մի քանիսը բացահայտելու համար օրերն ու շաբաթները քիչ են, պետք է ամբողջովին նվիրվես, նրա սիրասուն զավակներից լինես»:
Սուրեն Հայրապետյան
Նոյեմբերի 30-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բնախույզ, թարգմանիչ,գրող լրագրող Սուրեն Հայրապետյանի «Мир вокруг нас» գրքի շնորհանդեսը և «Բնախույզի աչքերով» խորագիրը կրող լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունը: Գիրքը նվիրվում է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, «Հայբուսակ» համալսարանի հիմնադիր Լևոն Հարությունյանի 90-ամյակին: Բացման և ողջյունի խոսքով հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը: Հեղինակին շնորհավորեցին Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Լևոն Հարությունյանի դուստր Անահիտ Հարությունյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի էնտոմոլոգիայի /Միջատաբանության և բնահողի կենդանաբանության/ բաժանմունքի վարիչ Մարկ Քալաշյանը, գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանը, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, «Կանչ» թերթի գլխավոր խմբագիր Վարուժան Մնացականյանը, նկարիչ-լրագրող Ցոլակ Կանթեղը և այլոք: Ներկաներին իրենց գեղեցիկ կատարումով ողջունեցին Երևանի <<Վարդանանց ասպետներ>> թիվ 106 դպրոցի պարային համույթի սաները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են