Նոյեմբերի 13-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում Անանիա Շիրակացու անվան ճեմարանի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ բաց դաս ՝ նվիրված բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանին: Դասը վարում էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողներ Վանուհի Գևորգյանը և Լիլիթ Պապյանը: Նրանք ներկայացրեցին Մեծ Վարպետի կյանքն ու գործունեությունը՝ բանաստեղծությունների և դրանց հիման վրա գրված երգերի միջոցով: Դասի ամփոփումն անցավ հարց-պատասխան ձևաչափով, որից հետո ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը աշակերտներին ծանոթացրեց գրադարանում իրականացվող աշխատանքներին, գրքային ֆոնդերին ու ծրագրերին՝ հորդորելով միշտ կապված լինել գրքի և գրադարանի հետ: Աշակերտները հեռացան` իրենց հետ տանելով իսահակյանական շունչը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են