Շրջայց գրադարանով


    Նոյեմբերի 3-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներն իրենց դասղեկ՝ Մարգարիտա Ղազարյանի ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում՝ «Ամերիկյան կենտրոն» բաժնում, Բրիտանական, Ֆրանկոֆոնիայի կենտրոններում, ընթերցասրահում, սպասարկման և մանկական բաժիններում: Նրանք ծանոթացան իրականացվող աշխատանքների, ծրագրերի և գործող խմբակների հետ: Անմոռանալի օր անցկացնելուց հետո մեր հյուրերը մեծ տպավորություններով հեռացան գրադարանից:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են