Մարի Բարսեղյան-Խանջյանի գրքի շնորհանդես


    Նոյեմբերի 3-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանի «Արարում»-«Տապան փրկության» գրքի շնորհանդեսը: Չափածո այս գործը համամարդկային տագնապի մի ճիչ է: Միջոցառմանը ներկա էին գրողներ, գրականագետներ լրագրողներ: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ հանդիսավար, դերասանուհի Գայանե Սամվելյանը: Ներկաներին ողջունեցին՝ գրող, հրապարակախոս, «Արարում» գրքի խմբագիր Վրեժ Սարուխանյանը, գրող, թարգմանիչ Ռուզան Տիտանյանը, փիլիսոփա Սամվել Պողոսյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հովհաննես Ղազարյանը, բանաստեղծուհի Հասմիկ Վարոսյանը, լրագրող Լուսյա Մեհրաբյանը, փիլիսոփա Մարիետա Կարապետյանը, մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը: Միջոցառման ավարտին գրողը ընթերցեց հատվածներ գրքից:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են