Հանդիպում ARLOOPA ընկերության հետ


    Հոկտեմբերի 25-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ARLOOPA ընկերության հետ: Ներկա էին բազմաթիվ դպրոցականներ, ուսանողներ, ընթերցողներ, հյուրեր: Ընկերության վաճառքների և միջոցառումների գծով մենեջեր Վահագն Քեշիշյանը մանրամասն ներկայացրեց կատարված աշխատանքները, որոնք արդեն իսկ կիրառվել են մի շարք ոլորտներում՝ կրթություն, մշակույթ, տեքստիլ, տպագրություն, արվեստ և այլն։ ARLOOPA-ն հայկական «Այ Իքս-Թեք» ընկերության ստարտային է, որը ստեղծվել է 2014թ.-ին: Այն զբաղվում է լրացված իրականության /Augmented Reality/ և վիրտուալ իրականության /Virtual Reality/ տեխնոլոգիաների վրա հիմնված հավելվածների և խաղերի ստեղծմամբ: Հավելվածն ունի մի շարք հնարավորություններ, որոնց շնորհիվ հնարավոր է ճամփորդել ժամանակի և տարածության մեջ: VR պլատֆորմը տալիս է ֆիլմեր և 360º հոլովակներ դիտելու, տարբեր խաղեր խաղալու, ինչպես նաև վիրտուալ աշխարհում հայտնվելու հնարավորություն:Այս ամենը հասանելի է յուրաքանչյուրին ով մուտք կգործի Play Store կամ App Store և նոր իրականություն ստեղծող գործիքը կներբեռնի հեռախոսի մեջ: Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան հավելվածը ներբեռնել ARLOOPA իրենց հեռախոսներում և նկարվել վիրտուալ կերպարների հետ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են