Հանդիպում բանաստեղծ Տիգրան Պասկևիչյանի հետ


    Հոկտեմբերի 20-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծ, լրագրող և սցենարիստ Տիգրան Պասկևիչյանի հետ և նրա «Վերջին երազանքը կամ Game Over» ֆիլմի ցուցադրությունը: Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Հաջորդիվ ֆիլմի նկարահանման և նախապատրաստական աշխատանքները ներկայացրեց նախագծի ղեկավար և սցենարիստ Տիգրան Պասկևիչյանը: «Վերջին երազանք կամ Game Over»-ը «Վերսուս» ստուդիայի՝ 1946-49 թվականների Մեծ հայրենադարձությանը նվիրված «Դարձ ի շրջանս յուր» նախագծի երրորդ և վերջին ֆիլմն է, որը ներկայացնում է ներգաղթողների խնդիրները՝ արդեն 1960-80-ականներին։ Ականատեսների՝ Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և Լիբանանում տեսաձայնագրված վկայություններով, կինոխրոնիկայով, լուսանկաներով եւ արխիվային փաստաթղթերով ֆիլմը ներկայացնում է երկաթե վարագույրի հետևում հայրենադարձ հայերի ունեցած փորձությունները։ «Դարձ ի շրջանս յուր» նախագծի շրջանակում արտադրված ֆիլմերը ցուցադրվել են Արիզոնայի, Միչիգանի (ԱՄՆ), Նովոսիբիրսկի, Իրկուտսկի (ՌԴ) համալսարաններում, Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կանադայի այլ լսարաններում։ Ֆիլմն ակնդրելուց հետո միջոցառումն անցավ հարց-պատասխան ձևաչափով ՝ հեղինակի և հանդիսատեսի միջև:․։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են