Հոկտեմբերի 12-ին Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Մտորումներ» խորագիրը կրող ցերեկույթ: Ներկայացվեցին մոսկվայաբնակ մանրանկարիչ, քանդակագործ, դիզայներ, ՌԴ և Յունեսկոյի նկարիչների միության անդամ Աստղիկ Հակոբյանի գեղանկարչական աշխատանքները, հեղինակային հագուստները և երիտասարդ գրողների գրական ակումբի համահիմնադիր Ջենի Բալյանի գրական ստեղծագործությունները: Բացման խոսքով հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը: Ջեննի Բալյանն ընթերցեց իր ստեղծագործություններից, ապա հեղինակի աշխատանքները ներկայացրեց երիտասարդ գրողների գրական ակումբի համահիմնադիր Սոնա Վանյանը: Այնուհետև երաժշտական կատարումով ներկաներին ողջունեցին Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի սաները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են