«Գրադարանավարի օրվան» նվիրված միջոցառումներ


    Հոկտեմբերի 7-ի առավոտը իսահակյանցիների համար ոչ սովորական էր․․․ Աշնանային բազմերանգ ծաղիկներ,բազմաթիվ շնորհավորանքներ… «Գրադարանավարի օրվան» նվիրված՝ «Կյանքը՝ գրքերով» խորագիրը կրող միջոցառումների ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տիրում էր տոնական տրամադրություն։ Ծրագիրը հագեցած էր բազմաթիվ միջոցառումներով։ Դահլիճում կազմակերպվել էր «Ստեղծագործում են գրադարանավարները» խորագրով ցուցադրություն, որտեղ ներկայացվել էին գրադարանի աշխատակիցների աշխատանքները: Տոնի առթիվ գրադարանավարներին շնորհավորելու էին եկել Երևանի Ա. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի սաները: Գրադարանի գրքային ֆոնդի համալրման գործում ունեցած ավանդի համար, ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը շնորհակալագրեր հանձնեց գրադարանի բարեկամներին: Միջոցառումների շրջանակում գրադարանի ճեմասրահում և «Իսահակյան» պուրակում կազմակերպվել էր «Գրադարանը նվիրում է» նվիրատվության ակցիա: Դասական գրականությունից մինչև ժամանակակից գրականության նմուշներ, սիրով նվիրվեցին ընթերցողներին և այցելուներին: Հաջորդիվ դահլիճում տեղի ունեցավ դասախոսություն՝ նվիրված տարվա հոբելյար նկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին /բանախոս՝ ԿԳ-ի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյան/: Այնուհետև անցկացվեց ազգային պարերի ուսուցում: Գրադարանի աշխատակիցները սովորեցին և պարեցին «Մայրոքե», «Գյովնդ», «Վեր- վերի»… :
Դերասանուհի Գայանե Սամվելյանը հայ քնարերգության գեղեցիկ պատառիկներ նվիրեց գրադարանավարներին…
Տոնական օրվա ավարտին կրկին անակնկալ՝ տնօրինության կողմից աշխատակիցները ստացան նվերներ…

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են