Շրջայց գրադարանով


    Սեպտեմբերի 6-ին, Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի առաջին դասարանի սաները՝ դասղեկի և ծնողների ուղեկցությամբ: Երեխաներին անակնկալ էր սպասվում. նրանց ողջունելու էին եկել իրենց առաջին դասագրքի՝ «Այբբենարանի» հեղինակ գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանն ու բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանը: Երեխաները մեծ ոգևորությամբ խաղացին «Մուլտխաչբառ», ունկնդրեցին հեղինակների կողմից գրված մանկական այն բոլոր բանաստեղծությունները, հեքիաթներն ու հանելուկները, որոնք ներկայացրեց դերասանուհի-ասմունքող Գայանե Սամվելյանը: Ողջուներլով աշակերտներին՝ ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը շնորհավորեց նրանց Գիտելիքի տոնի առթիվ: Անմոռանալի օր անցկացնելուց հետո երեխաները հեռացան գրադարանից՝ կրկին վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են