Շրջայց գրադարանով


    Օգոստոսի 15-ին Իսահակյան գրադարանը հյուրընկալել էր «Էվրիկա» միջնակարգ բազմալեզու դպրոցի սաներին՝ ուսուցիչների ուղեկցությամբ: Պատանի ընթերցողները ծանոթացան գրադարանի բաժիններում իրականացվող աշխատանքներին: Ամերիկյան կենտրոն բաժնում նրանց ներկայացվեցին եռաչափ տպիչը և եռաչափ գրիչը: Երեխաները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին այն նյութերը, որոնցով աշխատում են վերոհիշյալ սարքերը, ապա խաղացին OSMO տրամաբանական խաղը: Այնուհետև հյուրընկալվեցին գրադարանի Բրիտանական, Ֆրանկոֆոնիայի կենտրոն բաժիններում, ընթերցասրահում, սպասարկման և մանկական գրականության բաժիններում զարմանքով դիտեցին և ծանոթացան գրքերի գանձարանի (ֆոնդի) հետ, մեծ ոգևորությամբ շրջեցին «Իսահակյան» պարտեզ-ընթերցարանում: Անմոռանալի օր անցկացնելուց հետո նրանք հեռացան գրադարանից՝ վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են