Հանդիպում սփյուռքահայ ուսուցիչների հետ


    Հուլիսի 15-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը հյուրընկալել էր սփյուռքահայ ուսուցիչների, ովքեր հանդիպում ունեցան «Մարի» հրատարակչության տնօրեն Մարիամ Մելքոնյանի և վաճառքի մենեջեր Հելլեն Դերմենջյանի հետ: Նրանք ներկայացրեցին հրատարակչության կարգախոսը՝ «Վերջ երեխաներին բթացնող համակարգչային խաղերին. ժամանակն է խաղալ միտքը, տրամաբանությունն ու հիշողությունը զարգացնող խաղեր»: Տեղի ունեցավ քննարկումներ, որի արդյունքում երկուստեք կարևորեցին ձեռնարկների, գրքերի , ամսագրերի անհրաժեշտությունը դպրոցում աշակերտների ուսուցումը կազմակերպելու համար: Միջոցառման ավարտին մասնակիցները ստացան հրատարակչության կողմից տպագրված գրքեր և ամսագրեր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են