Շրջայց գրադարանով


    Հուլիսի 17-ին Իսահակյան գրադարանը հյուրընկալել էր Նոր-Նորքի վարչական շրջանի «Բակային ճամբար 2017» ծրագրով 7-րդ զանգվածի «Վերելք» ջոկատի երեխաներին՝ ջոկատավարներ Անահիտ Խաչատրյանի և Կարինե Բանդուրյանի ուղեկցությամբ: Փոքրիկ ընթերցողները ծանոթացան գրադարանի բաժինների աշխատանքների հետ: Ամերիկյան կենտրոն բաժնում ծանոթացան եռաչափ տպիչի հետ և մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին այն նյութերը, որոնցով աշխատում է վերոհիշյալ սարքը, խաղացին OSMO տրամաբանական խաղը : Հյուրընկալվեցին գրադարանի Բրիտանական, Ֆրանկոֆոնիայի կենտրոն բաժիններում, ընթերցասրահում, սպասարկման բաժնի գրապահոցում, զարմանքով դիտեցին և ծանոթացան գրքերի գանձարանի (ֆոնդի) հետ: Այնուհետև շտապեցին մանկական գրականության բաժին, ուր ծանոթացան մանկական գրականության ֆոնդին: Մեծ ոգևորությամբ շրջեցին «Իսահակյան» պարտեզ-ընթերցարանում: Գրադարանի դահլիճում աշակերտների հետ կազմակերպվեց «Համրախաղ» խաղը, որի ընթացքում թիմերը լուրջ պայքարում էին միմյանց դեմ, բայց արդյունքում հաղթեց ընկերությունը: Անմոռանալի օր անցկացնելուց հետո, փոքրիկներն այնքան սիրեցին գրադարանը, որ տուն գնալ չէին ցանկանում....

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են