Շրջայց գրադարանով


    Հունիսի 14-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Էջմիածին քաղաքի «Հրաշամանուկ» մանկապարտեզի կրտսեր խմբի սաները՝ Արփինե Կիրակոսյանի և ծնողների ուղեկցությամբ: Փոքրիկները մեծ ոգևորությամբ շրջեցին գրադարանում, «Իսահակյան» պուրակում զմայլվեցին փասիաններով, աղավնիներով ու գույնզգույն թութակներով և ծանոթացան գրքերի գանձարանի հետ: Այնուհետև «Մանկական գրականության բաժնում» սովորեցին և խաղացին «Համրախաղ», արտասանեցին, դիտեցին մուլտֆիլմեր: Գեղեցիկ ժամանակ անցկացնելուց հետո փոքրիկները հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են