Լյուդմիլա Շելլունցի «Սիրո անուրջներ» գրքի շնորհանդես


    Հունիսի 2-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Լյուդմիլա Շելլունցի «Սիրո անուրջներ» գրքի շնորհանդեսը: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը: Գրքի լուսընծայման և հեղինակի գրական գործունեության վերաբերյալ դրվատանքի խոսքեր ասացին Մերի Սահակյանը, Լենա Հարությունյանը, Պայծառ Զանյանը, Ռուբեն Մնացականյանը, գրքի խմբագիր Մելսիդա Հակունցը և այլք: Երաժշտական կատարումներով հանդիսատեսին ողջունեցին քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը, «Հայասա» ֆոլկ բենդը: Ներկաներն ունկնդրեցին հեղինակի ստեղծագործություններից հանդիսավար Գայանե Սամվելյանի ընթերցմամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են