Գրականության ցուցադրություն և նվիրատվություն Եր. քաղաքապետարանում


    Երևանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի աշխատակիցները մասնակցեցին քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված /393 անուն 16 528 միավոր / նոր գրականության ցուցադրության նախապատրաստական և նվիրատվության աշխատանքներին: Գրականության հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Բացման խոսքով ելույթ ունեցավ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Համայնքային գրադարանների գրքային ֆոնդը հարստացավ ինչպես հայ դասականների, այնպես էլ ռուսական, արևմտաեվրոպական հեղինակների գեղարվեստական և մասնագիտական, մանկական մեծաքանակ գրականությամբ: Արցախի Մուրացանի ու Թումանյանի անվան գրադարաններին և Երևանի երաժշտական կրթօջախներին ևս կհանձնվեն համապատասխան գրականության խմբաքանակներ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են