Հանդիպում ամերիկահայ գրող Ավիկ Դերենցի հետ


    …Դառնում եմ գիրկդ՝ հող իմ Հայաստան,
Վեհ տաճարների շենշող անդաստան,
Ուզում եմ բուժել վերքերն իմ բոլոր,
Քո գրկում գտնել հանգիստ ու անդորր…
Ավիկ Դերենց
Ապրիլի 19-ին «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ամերիկահայ գրող Ավիկ Դերենցի հետ և նրա «Հանգրվան 60»/գիրք 1 և 2/ գրքերի շնորհանդեսը:
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը:
… Իմ մայր հայրենիք, իմ հոգու ամրոց,
Հաղթանակների նորօրյա դարբնոց,
Կապված է հոգիս լեռներիդ անպատ
Շնչում եմ հեռվից բույդ հարազատ…

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են