Հուշ-ցերեկույթ՝ Վառլեն Ալեքսանյան-75


    2017թ-ի ապրիլի 14-ին Հայաստանի գրողների միության կլոր դահլիճում տեղի ունեցավ բանասատեղծ, թարգմանիչ Վառլեն Ալեքսանյանի 75- ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ և «Վիպական ժամանակների կնճիռը» գրքի շնորհանդես:
Միջոցառմանը մասնակցում էին Վառլեն Ալեքսանյանի գրչակից ընկերներ Պետրոս Դեմիրճյանը, Գագիկ Դավթյանը, Արտաշես Արամը, Արևշատ Ավագյանը, Շանթ Մկրտչյանը և այլոք, որոնք իրենց ելույթներում հիշեցին նրան թե' որպես բանաստեղծ, թե' թարգմանիչ, թե' ընկեր և թե' մարդ: Ցերեկույթի ընթացքում ներկայացվեց Վառլեն Ալեքսանյանի դստեր՝ Լիլիթ Ալեքսանյանի կողմից կազմած «Վիպական ժամանակների կնճիռը» գիրքը: Դերասանուհի Գայանե Սամվելյանն ընթերցեց վերոհիշյալ գրքից «Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում» պատմվածքը: Միջոցառմանը ներկա էր նաև Վառլեն Ալեքսանյանի կինը՝ տիկին Հասմիկը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են