Շրջայց գրադարանով


    Ապրիլի 12-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին «Վարդանանք» կրթահամալիրի 3-րդ դասարանի աշակերտները՝ իրենց դասղեկների Ալվարդ Ղազարյանի, Լուսինե Ծատուրյանի, Անի Սահակյանի ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: «Ամերիկյան կենտրոն» բաժնում աշակերտներին ներկայացվեց եռաչափ տպիչը, եռաչափ գրիչը և ցույց տրվեց, թե ինչպես կարելի է այդ սարքերի միջոցով ստանալ տարբեր առարկաներ, ստացված առարկաները նվիրվեցին երեխաներին, այնուհետև խաղացին տրամաբանությունը զարգացնող «OSMO» խաղը:
ԿԳ-ի «Մանկական բաժնում» նրանք հանդիպում ունեցան բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Լիպարիտ Սարգսյանի հետ :Նա ողջունելով աշակերտներին ներկայացրեց «Բողբոջներ» գրական ստուդիայում իրականացվող դասընթացները: Անմոռանալի օր անցկացնելուց հետո աշակերտները մեծ դժվարությամբ հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են