Գառնիկ Զուլումյան 110


    Ապրիլի 4-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ ՀՈԱԿ-ի Տեխնիկական գրականության բաժնում «Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում» միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ «Ֆրանսիայի մշակույթը» խորագրով դասախոսություն և ֆիլմի ցուցադրություն՝ նվիրված Գառնիկ Զուլումյանի 110-ամյակին: «Իբրև նկարիչ՝ կպատկանիմ ֆրանսիական արվեստին, սակայն իմ բոլոր գործերուս մեջ անշուշտ հայ կմնամ: Չէ՞ որ մենք ամենքս մեր ժողովրդի բեկորներն ենք» Գառզու: ԿԳ-ի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը ներկայացրեց ֆրանսահայ հայտնի նկարիչ, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ, միջազգային մրցանակների դափնեկիր Գառզուի կյանքն ու ստեղծագործական աշխատանքները: Այնուհետև հանդիսատեսը դիտեց Արփեն Մովսեսյանի Հայից Հայ - Գարզու տեսանյութը, որն էլ ավելի ամբողջացրեց մեծ արվեստագետի կերպարը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են