«Շրջայց գրադարանով»


    Մարտի 31-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Երևանի Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Շուշան Համբարձումյանի և ծնողների ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ շրջեցին գրադարանում, ծանոթացան գրադարանից օգտվելու կանոններին և իրականացվող աշխատանքներին, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: «Ամերիկյան կենտրոն» բաժնում աշակերտներին ներկայացվեց նորագույն տեխնիկայի եռաչափ տպիչը, եռաչափ գրիչը և ցույց տրվեց, թե ինչպես կարելի է այդ սարքերի միջոցով ստանալ տարբեր առարկաներ, ապա «Մանկական գրականություն» բաժնում սովորեցին և խաղացին «Հանելուկախաղ» և «Մուլտխաչբառ», դիտեցին Չուկովսկու մուլտֆիլմերը: Անմոռանալի օր անցկացնելուց հետո աշակերտները մեծ դժվարությամբ հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են