«Ճանաչենք մեր մեծերին-Եղիշե Չարենց-120» խաղ-մրցույթի II փուլ


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ, «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակներում 14-17 տարեկան աղջիկների և պատանիների համար կազմակերպում է «Ճանաչենք մեր մեծերին - Եղիշե Չարենց-120» խաղ-մրցույթ, որի նպատակն է մանուկ և պատանի ընթերցողներին ծանոթացնել հայ մեծ բանաստեղծի, գրողի, թարգմանչի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ: Մարտի 29-ին տեղի ունեցավ խաղ-մրցույթի երկրորդ փուլը: Մրցույթն անց էր կացվում «Օ~, գրքերի աշխարհը-տիեզերք է անեզր...» կարգախոսով։ Խաղին մասնակցում էին «Ավ․Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 21 գ/մ-ի «Վահագն», թիվ 28 գ/մ-ի «Ծիածան», թիվ 33 գ/մ-ի «Արփի», ԿԳ-ի Մանկական գրականության բաժնի «Ուսմունք», Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնի «Հրո Երկիր» և Ե. Չարենցի անվան թիվ 67 դպրոցի «Երկիր Նաիրի» թիմերը: «Ուսմունք» թիմը ներկայացավ յուրօրինակ ողջույնով. պարային կատարմամբ հանդես եկավ Պարարվեստի պետական քոլեջի սան Հռիփսիմե Նաջարյանը: Խաղի հանձնախմբի նախագահն էր «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, անդամներն էին` Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը,ԿԳ-ի տնօրենի խորհրդական Ռուզան Կոստանյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Քնարիկ Թահիրյանը, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի «Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի» վարիչ Մարինե Ղազարյանը: Չնայած մասնակիցների թեժ պայքարին` խաղն ընթանում էր ընկերական մթնոլորտում: Արդյունքում հաղթող ճանաչվեց ԿԳ-ի Մանկական գրականության բաժնի «Ուսմունք» թիմը և դուրս եկավ եզրափակիչ փուլ: Մասնակից թիմերը ստացան մասնակցության հավաստագրեր: Խաղ-մրցույթը վարում էր դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են