«Ճանաչենք մեր մեծերին-Եղիշե Չարենց-120» խաղ-մրցույթի I փուլ


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ, «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակներում 14-17 տարեկան աղջիկների և պատանիների համար կազմակերպում է «Ճանաչենք մեր մեծերին-Եղիշե Չարենց-120» խաղ-մրցույթ, որի նպատակն է մանուկ և պատանի ընթերցողներին ծանոթացնել հայ մեծ բանաստեղծի, գրողի թարգմանչի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ: Մարտի 28-ին տեղի ունեցավ խաղ-մրցույթի առաջին փուլը: Մրցույթն անց էր կացվում «Օ~, գրքերի աշխարհը-տիեզերք է անեզր...» կարգախոսով։ Խաղին մասնակցում էին «Ավ․Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 29 գ/մ-ի «Վառվող ապագա», Տեխնիկական գրականության բաժնի «Ադոկ», թիվ 36 գ/մ-ի «Սոմա», թիվ 27 գ/մ-ի «Կարս», Խ.Գյուլնազարյանի անվան թիվ 15 գ/մ-ի «Ամբոխները խելագարված» թիմերը: Խաղի հանձնախմբի նախագահն էր «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, անդամներն էին` Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը,ԿԳ-ի տնօրենի խորհրդական Ռուզան Կոստանյանը, Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը (Չարենցի թոռնուհին), գրադարանի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը: Չնայած մասնակիցների թեժ պայքարին` խաղն ընթանում էր ընկերական մթնոլորտում: Հաղթող ճանաչվեց «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 29 գ/մ-ի «Վառվող ապագա» թիմը և դուրս եկավ եզրափակիչ փուլ: Մասնակից թիմերը ստացան մասնակցության հավաստագրեր: Խաղ-մրցույթը վարում էր դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են