Շրջայց գրադարանով


    Մարտի 27-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում հյուրընկալվեցին Մ. Սեբաստացու անվան կրթահամալիրի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողները՝ գրադարանի վարիչ Մարի Գաբոյանի ուղեկցությամբ: Շրջայցի ժամանակ ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը հանգամանալից հյուրերին ներկայացրեց գրադարանից օգտվելու կանոնները, ծանոթացրեց բաժիններում կատարվող աշխատանքներին, տեղեկացրեց գրադարանում կազմակերպվող դասընթացների և ակումբների մասին: Հյուրերը գրադարանից հեռացան տպավորված՝ նորից գրադարանում հյուրընկալվելու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են